Գործողությունը Ղազախստանում լիովին ավարտված է։ Այս մասին տեղեկացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Խաղաղապահ գործողությունը, որն իրականացվում էր Ղազախստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան, ավարտված է»,- պարզաբանել է Սերդյուկովը։

Նրա խոսքով՝ գործողությունն անցել է առանց էքսցեսների։ «Խաղաղապահների հանդեպ ոչ մի սադրանք թույլ չի տրվել»,- ասել է Սերդյուկովը։