Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում չպատասխանեց սահմաններին տիրող իրավիճակի մասին լրագրողների հարցերին:

«Ես գիտեմ, դուք էլ գիտեք ինչ վիճակ է»,-ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ իրենք չգիտեն, փոխնախարարից են ուզում տեղեկանալ, Սարգսյանը միայն արձագանքեց. «Մեր մամուլին հետեւեք՝ կիմանաք»: Սա ասելուց հետո նա մտած նիստերի դահլիճ: