WhatsApp-ը մեսենջերում նոր գործառույթ է ավելացրել, որի օգնությամբ օգտատերը կարող է կապվել տեխաջակցության հետ առանձին չաթով, տեղեկացնում է WABetaInfo ռեսուրսը։ Մինչ այժմ այդ գործառույթը հասանելի էր որոշ օգտատերերի, բայց հանվել էր անհայտ պատճառներով, տեղեկացնում է «Газета.ру»-ն։

Այսպես, եթե օգտատերը բախվում է սխալի հավելվածի աշխատանքում, կարող է այդ մասին գրել WhatsApp աջակցությանը։ Մեսենջերի հետ կապվելու համար պետք է մտնել «Կարգավորումներ», «Օգնություն», «Գրեք մեզ»։ Հայտն ուսումնասիրելով՝ մեսենջերի տեխաջակցությունը կապվում է օգտատիրոջ հետ առանձին չաթով։ Նշվում է, որ WhatsApp-ի չաթը պետք է նշված լինի կանաչ նշանով, որը կհաստատի, որ դա հավելվածի աջակցության կապի պաշտոնական խողովակն է։

Հայտը կազմելիս տեխաջակցությունը կարող է հարցում անել օգտատիրոջը նրա հեռախոսահամարի, օգտագործվող կապի տեսակի, WhatsApp վարկածի, օպերացիոն համակարգի եւ գաջեթի մոդելի մասին։ Նման տվյալների հաղորդումը պարտադիր չէ, բայց նշվում է, որ այդ ինֆորմացիան կարող է օգնել օգտատիրոջ խնդիրը լուծելուն։

Ներկա պահին գործառույթն ընտրողաբար հասանելի է Android եւ iOS օգտատերերին։