Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Անկարայի առաջարկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիեւի կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարման գործընթացի դադարեցման հետ։ Եթե ​​մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա եւ խրախուսել նրանց կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, դա կարելի է միայն ողջունել»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու եւ կարգավորելու տարաձայնությունները։