Բրիտանիայի հյուսիս-արեւմուտքում հանցագործը, ով 40 տարի պահել եւ շահագործել է 60-ամյա տարեց տղամարդուն, դատից առաջ իրեն մեղավոր է ճանաչել, հայտնում է ABC News-ը։

Թոշակառուն փրկվել էր 2018 թվականի հոկտեմբերին, երբ Մեծ Բրիտանիայի ավազակության եւ աշխատանքային չարաշահումների դեմ պայքարի սպաները խուզարկել էին Կառլայլ քաղաքում գտնվող տրեյլերների պարկը եւ հայտնաբերել էին, որ նա ապրում է գոմում, որտեղ նույնիսկ էլեկտրականություն կամ տաքություն չկար: Ոստիկանության ավագ քննիչ Մարտին Պլիմերը, ով զբաղվում էր միջադեպի հետաքննությամբ, մեկնաբանել է, որ տղամարդը չորս տասնամյակ փաստացի որպես ստրուկ է պահվել:

Նա քննիչներին պատմել է, որ աշխատում էր տեղի ֆերմերներից մեկի մոտ, ով զբաղվում էր վերանորոգման աշխատանքներով, ինչի համար օրական ընդամենը տասը ֆունտ (13.50 դոլար) էր ստանում: Փրկվելուց հետո թոշակառուն տեղափոխվել է հարմարավետ կացարան։