Այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից, ով հայտնել է, որ գալով տուն հայտնաբերել է տունը թալանված:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է,  որ,  հավանաբար,  հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից  մինչև  ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են  նախապատրաստվում:  

Կայքի տեղեկություններով՝ Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ: