ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ճեպազրույցի ձայնագրությունը, որտեղ նա խոստանում է հրաժարական տալ, եթե Հայաստանում 2021-ին երկնիշ աճ չգրանցվի: «Սա ամբողջական ձայնագրությունն է, եւ երեւում է, որ դուք բոլորովին էլ կատակ չեք անում: Հիմա հարցս կրկնեմ՝ երբ եք հրաժարական տալու»,-ասաց նա:

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. « Ես եմ արգելել Վահան Քերոբյանին հրաժարական տալ, եւ ես կորոշեմ կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»: