Ֆրանսիայի Սենատը քվեարկել է սպորտային միջոցառումների ժամանակ հիջաբն արգելելու օգտին՝ պատճառաբանելով, որ չեզոքությունը պարտադիր է խաղադաշտում, հայտնում է AFP-ն։

Ֆրանսիայի բարձրագույն օրենսդիր պալատը քվեարկել է առաջարկվող օրենքում փոփոխություններ կատարելու օգտին, որն արգելում է «վառ կրոնական խորհրդանիշներ» կրելը սպորտային ֆեդերացիաների կողմից կազմակերպվող միջոցառումներին եւ մրցումներին մասնակցելու ժամանակ:

Սենատորները հստակ ասել են, որ ուղղումը նախատեսված է «սպորտային միջոցառումների ժամանակ չադրա կրելն» արգելելու համար։ Նրանք հավելել են, որ հիջաբները կարող են վտանգել այն մարզիկների անվտանգությունը, ովքեր կրում են դրանք:

Պարզ չէ, թե այս արգելքը ուժի մեջ կլինի՞ արդյոք Փարիզում 2024թ․ Օլիմպիական խաղերի ժամանակ։

Քվեարկությունը տեղի է ունեցել մեկ տարի այն բանից, երբ Ֆրանսիայի ստորին պալատի քաղաքական գործիչները հաստատեցին մզկիթների, դպրոցների եւ սպորտային ակումբների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մասին օրինագիծը՝ փորձելով պաշտպանել Ֆրանսիան արմատական իսլամիստներից եւ նպաստել ֆրանսիական արժեքների նկատմամբ հարգանքին:

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն արգելում է կանանց հիջաբ կրել պաշտոնական խաղերի ժամանակ, ինչպես նաեւ իր կազմակերպած մրցումներում։