Սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի համար առայժմ անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին։

Նախարարի խոսքով՝ այս պայմաններն այժմ քննարկվում են։

«Հայկական եւ ռուսական կողմերը բազմիցս հայտարարել են, որ քննարկում են այն պայմանները, որոնց դեպքում վերոնշյալ հանձնաժողովը կկարողանա սկսել աշխատանքը։ Սակայն մինչեւ սահմանամերձ գոտում անվտանգության մակարդակը բարձրացնելու այնպիսի մեխանիզմներ չներդրվեն, որոնք ուղղված կլինեն կանխամտածված կամ ոչ կանխամտածված բախումները կանխելուն, բավական դժվար կլինի ստեղծել եւ առավել եւս ակտիվացնել այդ հանձնաժողովը»,- նշեց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի գծման եւ զատման մասին է։