Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին։

Պարգեւի հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։

Բարեկամության շքանշանով Տողանյանը պարգեւատրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով։ Պետական մրցանակը շնորհվել է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ավանդի համար։