ԱՄՆ Պետդեպարտամենտը կանաչ լույս է տվել Լիտվային, Լատվիային եւ Էստոնիային՝ Ուկրաինա հրթիռներ եւ ամերիկյան արտադրության այլ զինատեսակներ ուղարկելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրներ։

Արտահանման վերահսկման կանոնակարգերի համաձայն՝ երկրները պետք է թույլտվություն ստանան Պետքարտուղարությունից՝ նախքան ԱՄՆ-ից ստացած ցանկացած զենք երրորդ կողմերին փոխանցելը:

Երրորդ կողմի փոխանցման համաձայնագրերն Էստոնիային թույլ կտան Javelin հակատանկային հրթիռներ փոխանցել Ուկրաինային, իսկ Լիտվային` Stinger հրթիռներ, հայտնել է աղբյուրներից մեկը։