Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի վրա կիբեռհարձակումը վտանգել է ավելի քան 515 000 մարդու տվյալներ, հաղորդում է Axios-ը։

Հարձակումը վտանգել է աշխարհի առնվազն 60 Կարմիր Խաչի ազգային հանրությունների եւ Կարմիր մահիկի ընկերությունների տվյալները: ԿԽՄԿ-ի տվյալներով՝ առայժմ տեղեկատվության արտահոսքի նշաններ չկան։ 

Կազմակերպության տվյալներով՝ խոցելի անձինք, որոնց տեղեկատվությունը վտանգվել է հարձակման ժամանակ, ներառում են կոնֆլիկտի կամ բնական աղետի պատճառով իրենց ընտանիքներից բաժանված մարդիկ, անհայտ կորածները եւ կալանավորվածները:

ԿԽՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինին հարձակման անհայտ հեղինակներին խնդրել է «չհրապարակել, չվաճառել կամ այլ կերպ չօգտագործել այս տվյալները»: «Անհայտ կորածների տվյալների վրա հարձակումն էլ ավելի անտանելի է դարձնում ընտանիքների վիշտն ու տառապանքը»,- ասվում է Մարդինիի հայտարարության մեջ:

«Մենք բոլորս ցնցված եւ տարակուսած ենք, որ մարդասիրական այս տեղեկատվությունը կարող է վտանգի ենթարկվել»,- ավելացրել է նա: