Հսկայական A68 այսբերգն ամեն օր ավելի քան 1.5 միլիարդ տոննա քաղցրահամ ջուր է լցրել օվկիանոս հալման ընթացքում, հայտնում է BBC-ն։

Համեմատության համար` դա մոտավորապես 150 անգամ ավելի շատ է, քան օրական սպառում են Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիները: A68-ը կարճ ժամանակով աշխարհի ամենամեծ այսբերգն էր: Այն զբաղեցնում էր գրեթե 6000 քառ. կմ, երբ անջատվեց Անտարկտիդայից 2017 թվականին: Բայց 2021 թվականի սկզբին այն անհետացավ: Սառույցի մեկ տրիլիոն տոննան անհետացել էր: Ներկայումս հետազոտողները փորձում են գնահատել A68-ի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Լիդսի համալսարանի ղեկավարած թիմն ուսումնասիրել է արբանյակային բոլոր տվյալները՝ այսբերգի փոփոխվող չափերը հաշվարկելու համար, երբ այն շարժվում է Սպիտակ մայրցամաքից դեպի հյուսիս, Հարավային օվկիանոսով եւ դեպի Հարավատլանտյան օվկիանոս:

Դա թույլ տվեց թիմին գնահատել հալման տարբեր արագությունները մեգաայսբերգի գոյության երեք ու կես տարվա ընթացքում:
Առանցքային ժամանակաշրջաններից մեկը, ըստ երեւույթին, մոտենում էր ավարտին, երբ A68-ն ավելի մոտեցավ Հարավային Գեորգիա բրիտանական անդրծովյան տարածքի տաք եզրերին:

Որոշ ժամանակ մտավախություն կար, որ հսկա այսբերգը կարող է խորտակվել շրջակա ծանծաղ ջրերում՝ փակելով միլիոնավոր պինգվինների, փոկերի եւ կետերի կերակրման ուղիները: Բայց դա այդպես էլ տեի չունեցավ:

«Կարծես թե այն կարճ ժամանակով դիպել է մայրցամաքային ծանծաղուտին: Հենց այդ ժամանակ այսբերգը շրջադարձ կատարեց, եւ մենք տեսանք, թե ինչպես անջատվեց մի փոքրիկ կտոր։ Բայց դա բավարար չէր, որպեսզի A68-ը հայտնվի գետնին»,- ասել է բժիշկ Էնն Բրաքման-Վոլգմանը Լիդսից:

Այժմ հայտնի է, որ հսկա այսբերգները զգալի ազդեցություն ունեն, որտեղ էլ որ դրանք թափառեն: Դրանց քաղցրահամ ջրի հոսքը կփոխի տեղական հոսանքները։ Եվ ամբողջ երկաթը, այլ օգտակար հանածոները եւ նույնիսկ օրգանական նյութերը, որոնք հավաքվել են դրանց կյանքի ընթացքում եւ հետագայում օվկիանոս նետվել, որպես կենսաբանական արտադրության աղբյուր կծառայեն:

Բրիտանական Antarctic Survey-ին հաջողվել է A68-ի մոտակայքում մի քանի ռոբոտ սավառնակ տեղադրել՝ մինչեւ սառցե զանգվածի ամբողջական անհետացումը պայմաններին հետեւելու համար:

Ըստ օվկիանոսագետ կենսաբան, պրոֆեսոր Գերեյնթ Թարլինգի` այս եւ այլ գործիքներից ստացված տվյալները, թեեւ դրանք ամբողջությամբ չեն վերլուծվել, որոշ հետաքրքիր առանձնահատկություններ են բացահայտել:

«Մենք կարծում ենք, որ A68-ի շուրջ ֆիտոպլանկտոնների տեսակների փոփոխվող ֆլորայի, ինչպես նաեւ օվկիանոսի ավելի խորը հատվածներում նյութի իրական նստվածքի մեջ իսկապես ուժեղ ազդանշան կա: Սավառնակի վրա մասնիկների սենսորը սառցաբեկորից շատ ուժեղ նստվածքային ազդանշաններ էր հավաքում»,- ասել է նա BBC News-ին։