Պակիստանի դատարանը կնոջը մահապատժի է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով աստվածանարգության մեջ։ Կինը մահապատժի է դատապարտվել այն բանից հետո, երբ դատարանը նրան մեղավոր է ճանաչել տեքստային հաղորդագրություններում իսլամի մարգարե Մուհամեդին վիրավորելու համար, հաղորդում է AFP-ը։ 

Անիկա Աթթիկ անունով մի կին ձերբակալվել է 2020 թվականի մայիսին այն բանից հետո, երբ մի տղամարդ ոստիկանությանը հայտնել է, որ WhatsApp-ի միջոցով իրեն ուղարկել է Մարգարեի ծաղրանկարները, որոնք համարվում են սրբապղծություն:

Պակիստանի աստվածանարգության մասին օրենքների համաձայն՝ յուրաքանչյուր անձ, ով մեղավոր է ճանաչվում կրոնը կամ կրոնական գործիչներին վիրավորելու համար, կարող է մահապատժի դատապարտվել: Թեեւ իշխանությունը դեռ պետք է դատավճիռ իրականացնի սրբապղծության համար, մեղադրանքն ինքնին կարող է անկարգությունների պատճառ դառնալ:

Դատարանի որոշմամբ կինը նաեւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։

Տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ասում են, որ սրբապղծության մեղադրանքները հաճախ օգտագործվել են կրոնական փոքրամասնություններին վախեցնելու եւ անձնական հաշիվները մաքրելու համար: Դեկտեմբերին մահմեդական ամբոխը հարձակվել էր Պակիստանի Սիալկոտ թաղամասում գտնվող սպորտային ինվենտարի գործարանի վրա՝ սպանելով Շրի Լանկայի մի քաղաքացու եւ հրապարակայնորեն այրելով նրա մարմինը՝ աստվածանարգության մեղադրանքների պատճառով:

Միջադեպն արժանացել է քննադատության ողջ երկրում,  իշխանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց՝ Պրիյանտ Կումարայի սպանությանը նրանց մասնակցության համար: Կումարայի սպանության հետ կապ ունեցող անձինք  կկանգնեն դատարանի առաջ։