Պարեկային ոստիկանության հիմնադրման գործընթացը շարունակվում է, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկայում Շիրակի և Լոռու մարզերում կունենանք պարեկային ոստիկանություն։ Պետք է արձանագրել, որ գործընթացը հարթ չի ընթանում՝ սկսած գնումների գործընթացում առաջացած բարդություններից մինչև ավտոմեքենաների շուկաներում առկա խնդիրներից։ Բայց մենք հետևողականորեն գնալու ենք առաջ», - ասաց վարչապետը։

Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին եւ ԱՄՆ կառավարությանը, այս գործընթացին աջակցելու համար: