Ուզում եմ՝ խոսենք այն դեպքերի մասին, երբ պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց բերման են ենթարկել իրենց կաշառք առաջարկելու համար. Եթե ճիշտ եմ հիշում, մենք այդ դեպքերում քրեական գործեր ունենք հարուցված: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը նշեց, որ 2021-ի 6 ամիսների ընթացքում պարեկային ոստիկանության կողմից արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք, բոլոր դեպքերուվ հարուցվել է քրգործ. «Երեկ ունեցանք նոր դեպք, Իսակովի պողոտայում քաղաքացին ոչ սթափ վիճակում խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել, փաստի առթիվ նյութեր են նխապատրաստվում»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ բոլոր այն դեպքերում, երբ բարձրաստիճան պաշտոնյան, նրա ընտանիքի անդամը պարեկային ոստիկանի կողմից ենթարկվել է պատասխանատվության, տվյալ պարեկը արժանացել է խրախուսման ոստիկանապետի հրամանով:

Նա մի դեպք պատմեց. «Ոստիկնության պետն անցնելիս տեսել է, թե ինչպես են պարեկային ոստիկանները խցանումից խուսափելու համար ոստիկաններով հրում են փչացած մեքենան: Այս դեպքում նույնպես այդ ոստիկանները խրախուսվել են: Սրանք կարեւոր նրբություններ են, որոնք կարեւոր բաների մասին են խոսում: Ուզում եմ գնահատել այն աշխատանքը, որ կատարված է պրեկային ոստիկանության հիմնադրման ուղղությամբ»,-ասաց նա: