Փարաքարում «Ապրելու երկիր» խմբակցության մանդատաները վայր դնելու վերաբերյալ արտահայտությունն արվել է, որ այդ պահին համայնքում բախումներ չլինեն: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Կառավարության առջև բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, նշեց Փարաքարի համայնքի ավագանու անդամ Վոլոդյա Գրիգորյանը։

«Ես համարվում եմ ավագանու անդամ: Ավագանու մանդատները վայր դնելու վերաբերյալ հայտարարությունը եղել է, որ բախումներ չլինեն: Մեզ ընտրողները և չընտրողները այդ ժամանակ հավաքված էին մի վայրում: Ես այդ հայտարարությունն արեցի, որ համերաշխության ֆոն ստեղծվի այդ պահին»,- նշեց նա:

Հարցին, թե Գրիգորյանը ճանաչում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանին, որը ներկա էր Փարաքարի համայնքապետի ընտրության վերջին քվեարկությանը, Գրիգորյանը պատասխանեց. «Հայկ Սարգսյանին նիստի ժամանակ առաջին անգամ էի տեսնում»: