Մեծ Բրիտանիան պետք է սովորի ապրել COVID-19-ի պայմաններում։ Այս մասին ասել է երկրի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան առաջ է անցել մյուս երկրներից, քանի որ կառավարությունը վերացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։

«Մենք պետք է սովորենք ապրել վիրուսի պայմաններում: Ցավոք, մարդիկ մահանում են նաեւ գրիպից։ Ծանր գրիպի մեկ տարում, ցավոք, կարող ենք կորցնել մոտ 20 000 կյանք, բայց մենք չենք փակում մեր ամբողջ երկիրը»,- ասել է Ջավիդը Sky News-ին: 

«COVID-ը չի անհետանա. Այն մեզ հետ կմնա շատ, շատ տարիներ, գուցե՝ ընդմիշտ, եւ մենք պետք է սովորենք ապրել դրա հետ… Կարծում եմ, որ մենք Եվրոպայում առաջատար ենք պանդեմիայից էնդեմիայի անցնելու հարցում եւ աշխարհին ցույց տալու, թե ինչպես ապրել COVID-ի պայմաններում»,- հավելել է նա։