Մենք վերջերս քննարկում ենք, թե ինչպես մեծացնել պարեկային ծառայության խտությունը, որպեսզի նրանք որոշ ժամերի նաեւ բակեր մտնեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա էլ են բակեր մտնում, բայց հիմա նախանշվում է նաեւ հաջորդ փուլը: Դուք գիտեք, որ բնակարանային գողության ահավոր մեծ պրոբլեմ կա: Ընդ որում, բացահայտման տոկոսները այստեղ ահավոր ցածր են: Մենք կարծես թե ունենք թույլ նախազգացում, որ պարեկային ոստիկանության ծառայության որոշակի աննշան վերաձեւավորման օգնությամբ կարող ենք բնակարանային գողությունների կանխարգելման մեխանիզմ գործարկել: Արդեն կան կոնկրետ գաղափարներ»,-ասաց Փաշինյանը՝ չցանկանալով բացել փակագծերը: