Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Մեսրոպ քահանայի կողմից հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը։

Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ծառայած ու հանգստի կոչված, ապա ընտանիքով Միացյալ Նահանգներ տեղափոխված Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում հակականոնական գործունեություն ծավալելու և եկեղեցականին անհարիր վարքագծի համար։

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Արթուր Խունոյան և Արմեն Բաղրամյան ավազանի անուններով: