Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կրկին վարակվել է կորոնավիրուսով, այս անգամ՝ COVID-19-ի օմիկրոն շտամով։ Այս մասին նա հայտնել է ՌԴ Տիվայի Հանրապետության ղեկավար Վլադիսլավ Հովալիգի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼԹԱ-ն։

«Մենք նկատում ենք, որ այս օմիկրոնը բոլորովին այլ վիրուս է։ Միգուցե, ես կասկածում եմ, որ մենք անցել ենք սովորական գրիպի»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ես սա ասում եմ որպես մարդ, ով ինքն արդեն երկրորդ անգամ է հիվանդացել՝ արդեն այս օմիկրոնով»,- հավելել է նա՝ նշելով, որ թոքաբորբ չունի եւ վարակը տարել է «ոտքի վրա»։