Հայաստանն սպասում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

«Միջազգային հանրության կողմից գրանցվել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, եւ ներկա պահին կարգավորման կարեւոր հարթակ է ԵԱՀԿ ՄԽ-ն»,- ասել է Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմը կարծում է, որ այցը եւ հաջորդ քայլերը հարցի երկարաժամկետ լուծման հնարավորություն կտան։