Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում, կորոնավիրուսային հիվանդության աշնանային սրացումներով պայմանավորված, արգելվել էին արձակուրդների և այցելությունների գործընթացները։ Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում փոփոխություն կտարեց այդ կարգում:

«Մենք հիմա հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի այս ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները։ Դրանք են՝ ՊՇՌ թեստավորման հնարավորությունը, պատվաստումներն ամբողջական անցնելու հանգամանքը։ Այս պայմանները պահպանելու արդյունքում ԶՈՒ զինծառայողները կարող են գնալ արձակուրդ և ունենան տեսակցություններ», - նիստի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։