2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է՝ կազմելով 21181։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.214, 2016 թվականին՝ 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744: 2019 թվականին՝ 13.140 դիմում-բողոք, իսկ 2020 թվականին՝ 14.780: