Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմում նոր նախարարի նշանակումից հետո որեւէ փոփոխություն չի եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Ոչ մի փոփոխություն անելու նպատակ չունեմ։ Նախարարությունում բազմաթիվ են ոլորտները, նախարարությունը բավական մեծ է, անընդհատ փորձում եմ տեղեկություններ հավաքել։ Կաշխատեմ, ձեր հետ կշփվեմ, դուք ձեր հարցերը կտաք, ես էլ կպատասխանեմ։ Երբ որեւէ քննություն է լինում, կադրային փոփոխություն է լինում, մեկնաբանում են, որ արագ է լինում։ Երբ փոփոխություն չի լինում, ասում են՝ քննություն իրականացնում եք։ Կաշխատեմ, կերեւա՝ արժանի էի նշանակմանը, թե՝ ոչ»,- նշեց նա։