«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ»  ավիաընկերությունը հայտարարում է բաց դռների օր հունվարի 29-ին, ժամը 12:00-ից մինչև երեկոյան 18:00-ն Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում բորդուղեկցորդների աշխատանքի ընդունման մրցույթ։

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաց դռների օրը նպատակ ունի ավիաընկերության թիմին միանալու ցանկություն ունեցող և բորդուղեկցորդի հաստիքով հետաքրքրված թեկնածուներին հանդիպել համապատասխան մասնագետներին եւ տեղում ծանոթանալ մանրամասներին։  Հետաքրքրված թեկնածուները կարող են նաև ուղարկել  իրենց դիմում-հայտը Ֆլայ Արնայի կայքի  կարիերայի բաժին:

Ֆլայ Արնա ավիաընկերությունը ստեղծվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության հետ  համատեղ։ Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Նորաստեղծ ավիաուղիները գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց  հարմարավետություն և հուսալիություն: