Ադրբեջացիները դեռեւս չեն վերադարձրել մեկ շաբաթ առաջ Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանին պատկանող մոտ 300 ոչխարներին:

«Մենք իրենց փոխանցել ենք փաստեր, լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ ոչխարները Սուրիկ Մաթեւոսյանինն են, սակայն ադրբեջանցիներն ասում են, որ հովիվի հետ ոչխար չի եղել: Բանակցությունները շարունակվում են, եւ մենք դեռ մեծ հույս ունենք, որ ոչխարները կվերադարձվեն»,- նշեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիները առեւանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթեւոսյանին եւ նրա մոտ 300 ոչխարներին։ Մի քանի ժամ անց բանակցությունների արդյունքում խաղաղապահներին են փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթեւոսյանին: