Մենք հետեւողականորեն հաստատելու ենք ժողովրդավարության սկզբունքները հասարակություն-պետություն եւ  մյուս բոլոր հարաբերություններում. Դա նորմալ է. բաստիոնի որեւէ պատրանք չունեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Գուցե տարածաշրջանում մենք կարող ենք հավակնել նման պատվի, բայց ընդհանուր առմամբ, մենք ժողովրդավարության հաստատման սկզբնական ճանապարհին ենք ու դեռ լիքը բաներ ունենք անելու, որ չենք արել, եւ անխուսափելիորեն թույլ կտրվեն սխալներ: Խնդիրն այն է՝ ուղղությունը պհելու ենք, թե ոչ: Ես կարծում եմ՝ պահելու ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ մեկնող պատվիրակության մեջ ընդգրկվել էր ընդդիմությունից Արթուր Վանեցյանը, սակայն նրան դուրս էին թողել Նենսի Փելոսիի հետ հանդիպումից, յդ պատճառով վերջինս հրաժարվեց մեկնել ԱՄՆ, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Ես անկեղծ ասած, չգիտեմ՝ ում են ընդգրկել, ինչու են ընդգրկել: Դա ինձ համար երկրորդական է: Փաստն այն է, որ ԱՄՆ-ն բարձրագույն մակարդակով իրենց հարգանքը ցույց տվեցինմեր պետության ու ժողովրդի հանդեպ: Բարձրագույն մակարդակով մեր պատվիրակությունն արժանացավ ընդունելության: Թե հիմա էնտեղ ընդդիմությունը կա, թե չկա, ինձ համար երկրորդական է: Ինձ որ մնար, ես ընդհանրապես Վանեցյանին չէի ընդգրկի այդ  պատվիրակության կազմում, դա խայտառակություն է մեզ համար: Իրոք խայտառակություն է, որ մենք միամիտ տեսքով ասենք՝ էս մարդը քաղաքական գործիչ է, ընտրված է, բերել ենք խորհրդարանական կազմ: Գիտենք, ոնց է ինքը խորհրդարանում հայտնվել: Եթե լուրջ ենք խոսում, երեւի ավելի արժանի մարդիկ կային այդ ռեւանշիստների դաշտում, որոնց կարելի էր ընդգրկել այդ պատվիրակության կազմում, եւ որին անպայման իրենց շեֆը կարգելեր մասնակցել: Շեֆն էլ գիտեք՝ ով է»: