Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։
Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզում ձյուն է տեղում։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։