ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կազմը հաստատելու մասին:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝

1. Հաստատել Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել՝

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ամերիկյան երկրների վարչության պետին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1871- Ա որոշումը: