Երեւանում, այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Գայի պողոտա-Ա. Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Jinbei մակնիշի և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։