Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր՝ հունվար 20-ին, «Դատապարտյալների հիվանդանոցի» պետ Արտակ Սարգսյանին բերման են ենթարկել։ այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարությունից չհայտնեցին, թե ինչ քրեական գործի շրջանակում է բերման ենթարկվել Արտակ Սարգսյանը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ բերման են ենթարկվել նաեւ մի քանի աշխատակիցներ։