Հունվարի լույս 20-ի գիշերը, ժամը 3.20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են մի «Մերսեդես», որի վարորդն անկանոն վարում էր: Պարեկները կանգնեցրել են, ղեկին 23-ամյա երիտասարդ է եղել:

Պարզվել է, որ երիտասարդը վարորդական վկայական չունի, նաեւ գտնվում է ոչ սթափ վիճակում:

Դրանից հետո պարեկներին է մոտեցել նույն մեքենայի ուղեւորը եւ փող է առաջարկել արձանագրություն չկազմելու դիմաց: Պարեկները կաշառք առաջարկած 38-ամյա ուղեւորը բերման է ենթարկվել ոստիկանություն, մեքենան էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյւթեր: