Թուրքական Sabah պարբերականը անդրադարձել է հայ եւ թուրք բանագնացների հաջորդ հանդիպման հետ կապված թեմային։

Ըստ թուրքական պարբերականի՝  Թուրքիայի ԱԳՆ–ի դիվանգիտական աղբյուրները հայտնել են, որ չեն ցանկանում հայ եւ թուրք բանագնացների հաջորդ հանդիպումը լինի 3–րդ երկրում։  «Ուզում ենք, որ կամ Հայաստանում լինի, կամ Թուրքիայում»,–նշել է աղբյուրը։