Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու միջեւ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտնել էր առաջիկա շաբաթներին Ուկրաինա Էրդողանի առաջիկա այցի մասին։ Նրա խոսքով՝ Էրդողանը նաեւ Պուտինին եւ Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները քննարկելու եւ կարգավորելու համար։

«Պատերազմի մթնոլորտը, որը հոգեբանական վիճակ է, մեզ վշտացնում է, քանի որ մենք մի երկիր ենք, որը երկու կողմերի հետ էլ լավ հարաբերություններ ունի։ Մեր հույսն այն է, որ կազմակերպենք հարգարժան Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը՝ ապահովենք դեմ առ դեմ հանդիպում»,- մամուլի ասուլիսում ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ կշարունակի շփումները Պուտինի հետ՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար։