Հունաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Կրետե կղզում գտնվող Հանիա քաղաքի հայտնի փարոսը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Հայկական դրոշի գույներով ներկվել է նաեւ Հունաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ալեքսանդրուպոլի քաղաքի վարչական շենքը։