Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան:

«Ուրախ եմ վերադառնալ Երեւան։ Անհամբեր սպասում եմ վաղվա բովանդակալից հանդիպումներին Հայաստանի ղեկավարության հետ՝ Իզաբել Դյումոնի հետ ԵՄ-Ֆրանսիա համատեղ առաքելության շրջանակներում»,- Twitter-ում գրել Կլաարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Կլաարի եւ Ֆրանսիայի նախագահի կաբինետի մայրցամաքային Եվրոպայի եւ Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի հանդիպման մասին։