Լիբերիայի մայրաքաղաքում եկեղեցական հավաքի ժամանակ հրմշտոցի հետեւանքով 29 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է տեղեկատվության փոխնախարար Ջալավա Տոնպոն։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերային քրիստոնեական պատարագի ժամանակ՝ Նյու Քրյուում՝ մայրաքաղաքի ծայրամասում գտնվող շրջանում։ 

Միջոցառմանը ներկա տեղի բնակիչներից մեկը Reuters-ին ասել է, որ հրմշտոցը սկսվել է այն բանից հետո, երբ մի խումբ զինված անձինք հարձակվել են ամբոխի վրա՝ կողոպտելու ամբոխին: «Մենք տեսանք ՝ ինչպես են ամբոխին մոտենում մի խումբ տղամարդիկ դանակներով եւ այլ զենքերով»,-ասել է նա։  

Լիբերիայի փողոցային ավազակախմբերի խմբավորումները, որոնք հայտնի են որպես Zogos, սովորաբար ավազակային հարձակումներ են կատարում մաչետեներով եւ այլ փոքր զենքերով:

Ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել միջադեպի պատճառը՝ նշելով, որ կատարվում է հետաքննություն։