Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 21-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Նախօրեին ԱԺ-ն քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) եւ Արթուր Մանուկյանի թեկնածությունները:

Հակոբ Մովսեսը երեկ պատասխանել է պատգամավորների հարցերին, իսկ Արթուր Մանուկյանի թեկնածության քննարկումը շարունակվում է այսօր:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունվարի 21-ի նիստում:

Նշենք, որ նիստերի օրակարգում ընդգրկված Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն հարցը դեռ չի քննարկվել ԱԺ-ում:

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի  թեկնածությունը: