Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն՝ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հետ զրույցում։

«Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական ​​սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ»,- ասել է նա։