Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05:00-ի սահմաններում Սևանի բնակիչ, 38-ամյա Արգամ Հովսեփյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած  ԱԻՆ փրկարարները:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան  քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: