ՆԱՏՕ-ն մտադիր է մարտի սկզբին խոշոր զորավարժություններ անցկացնել Հյուսիսային բեւեռային շրջանում։ Զորավարժություններին կմասնակցեն 35 000 զինվորականներ 28 երկրներից, ինչպես նաեւ USS Harry S. Truman ատոմային ավիակիր։ Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչությունը:

Նորվեգիայի զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային նավատորմի հրամանատարությանը ծանուցել են ապագա զորավարժությունների մասին հունվարի 13-ին։ Նորվեգական կողմի տվյալներով՝ զորավարժությունները կանցկացվեն մի քանի փուլով, այդ թվում՝ թագավորության տարածքում, հայտնում է DW-ը։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Արկտիկայում լարվածության աճի սպառնալիքը։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ դեսպան Նիկոլայ Կորչունովը: