Այսօր առաջնահերթ խնդիրներ է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաեւ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ելնում ենք եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունից, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Այսօր առաջնահերթ խնդիրներն ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Առաջընթացն այս ոլորտներում հնարավորություն կտա էական առաջընթաց գրանցել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում»։

Նրա խոսքով` Մոսկվան կողմ է նրան, որպեսզի նրանք բոլորը, ովքեր ցանկանում է միանալ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, կայունության եւ անվտանգության ապահովմանը Հարավային Կովկասում, չգործեն զրոյական խաղի սկզբունքով, այլ ելնեն կողմերի շահերից եւ հաշվի առնեն Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները:

«Մենք հետեւողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի կարգավորման համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ զենքի կիրառմամբ միջադեպեր են տեղի ունենում, լինում են մարդկային զոհեր։ Անհրաժեշտ է շուտափույթ ձեւավորել եւ սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը: Մենք պատրաստ ենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին եւ Երեւանին այս գործընթացում։

Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է դրա լուծմանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվեց ընդհանուր 146 պահվող անձ, 127-ը՝ հայկական, 19-ը՝ ադրբեջանական կողմին»:

Լավրովը նշել է, որ այս տարի լրանում է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ «Մենք հոբելյանական միջոցառումների շարք ենք պատրաստում յուրաքանչյուր երկրի հետ։ Հաշվի առնելով, որ մի շարք միջոցառումներ մշակութային եւ կրթական բնույթ են կրելու, ելնում ենք նրանից, որ դրանք հետաքրքիչ կլինեն նաեւ հանրության համար»,- ասել է նա։