Եվրոպացիները միասնական դիրքորոշում ունեն Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը, փոխանցում է Reuters-ը։

«Եկեք հնարավորություն տանք երկխոսությանը։ Սա այն է, ինչ ցանկանում է Իսպանիան. եթե ​​երկխոսությունը չհաջողի, Իսպանիան, իհարկե, կաջակցի զսպման համար միավորված իր եվրոպացի գործընկերներին եւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին»,- ուրբաթ Մադրիդում ասել է նա:

Իսպանիան ռազմանավեր է ուղարկել՝ Միջերկրական եւ Սև ծովերում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին միանալու համար, քանի որ տարածաշրջանում լարվածությունը մեծանում է: