Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ հավանություն տվեց մոլախաղերի գովազդը սահմանափակող օրինագծին։ 

Օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 56, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 16 պատգամավոր։ 

Նախագիծը, մասնավորապես, արգելում է ցանկացած տեսակի մոլախաղերի գովազդը՝ լինի դա կազինո, բուքմեյքերական գրասենյակ, ինչպես նաեւ դրանց կազմակերպիչներին, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ եւ համացանցում։ Արգելքը չի տարածվի նրանց պաշտոնական կայքերի վրա։

Գովազդը կթույլատրվի նաեւ 4 աստղանի եւ բարձր հյուրանոցներում, ինչպես նաեւ հսկիչ անցակետերում եւ հենց այն շենքերում, որտեղ խաղեր են անցկացվում։