TikTokը սկսել է վճարովի բաժանորդագրություններ թեստավորել։ Գործառույթը թույլ կտա օգտատերերին վճարել սոցցանցի հեղինակների լրացուցիչ կոնտենտի համար։ Ավելի վաղ նման ծառայություն սկսել էր թեստավորել Instagram-ը։

TikTok-ը, որը պատկանում է չինական ByteDance-ին, թեստավորում է նոր սպասարկում, որը թույլ կտա հեղինակներին վճար գանձել իրենց կոնտենտի բաժանորդագրման համար, տեղեկացնում է The Information-ը՝ հղում կատարելով սոցցանցի ներկայացուցչին։ Նա հրաժարվել է հավելյալ մանրամասներ ներկայացնել։

Այժմ TikTok-ն ունի գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին վիրտուալ նվերներ ուղարկել հեղինակներին, որոնք նրանք կարող են փոխարկել իրական փողի, գրում է Forbes-ը։