«Հայաստան» դաշինքը պարզաբանում է, թե ինչու են դեմ քվեարկելու Մանուկյանի թեկնածությանը ՀՌՀ անդամի պաշտոնում

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի օգտին չենք քվեարկելու, քանի որ նա չի համապատասխանում պահանջներին։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Մանուկյանը մեզ համար անընդունելի թեկնածու է, չունի բարոյական լեգիտիմություն, քանի որ կեղծ տեղեկություններ է տվել իր կենսագրության մասին, պատկերացում չունի ոլորտից, ծանոթ չէ ՀՌՀ անդամի պարտականություններին»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ խորհրդարանի կայքում ներկայացված է միայն մեկ տեղեկություն, մինչդեռ աշխատանքային գրքույկի տվյալները վկայում են, որ նա նույն ժամանակահատվածում աշխատել է այլ վայրում։

«Իշխանությունները շատ են խոսում պատվի ու արդարության մասին, իսկ իրենք երկակի ստանդարտներ են կիրառում եւ մանիպուլյացիաների են դիմում։ Ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում դա կարող է քրեական հետապնդման առիթ հանդիսանալ»,- հավելեց պատգամավորը։