Ականատես ենք ՀՀ կառավարության ներքին և արտաքին պետականակործան քաղաքականությանը եւ դրանից բխող Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու ապագային սպառնացող վտանգներին ու մարտահրավերներին: Այս մասին, հայտարարություն է տարածել ՀՅԴ Շվեդիայի կոմիտեությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության իշխող ուժի ընթացքը, ցավոք համոզված ենք որ Հայաստան-Թուրքիա սկսող այս բանակցությունները պիտի հանգին հետեւյալին՝

1. ՀՀ իշխանությունների կողմից հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հրաժարման:

2. Արցախի Ադրբեջանին հանձնումին:

3. Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրավական ամրագրման:

4. եւ պանթուրանական ծրագրի մաս կազմող, այսպէս կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի իրագործման:

ՀՀ իշխանություններից պահանջվում է շտապ երեւան հանել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման  գործընթացի ուղենիշները, կարմիր գծերը  և իրողապես չենթարկվել թուրքական նախապայմաններին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության իշխանության մենաշնորհը չէ. այդ գործընթացի մեջ իր խոսքը պետք է ունենա աշխարհասփյուռ հայությունը»: