Հունվարի 21-ին Ազգային ժողովում տեղի կունենա հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է երկու թեկնածու՝ Հակոբ Հակոբյանին եւ Արթուր Մանուկյանին։ Երկուսին էլ աջակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: 

Քվեարկությունը կսկսվի ժամը 16:30-ին եւ կտեւի մինչեւ 17:30-ը: