Օմբուդսմենի պաշտոնում ընտրվելու դեպքում հետ չեմ վերցնի օմբուդսմենի պաշտոնակատար Արման Թաթոյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց այս պաշտոնի միակ թեկնածու, արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։  

Նրա խոսքով՝ դա ունի տրամաբանական բացատրություն։ 

«Ես չեմ ուզում, որ մարդու իրավունքների հերթական պաշտպանը նման պահվածքով փորձի արատավորել ողջ կառույցի հեղինակությունը։ Եվ կարծում եմ, որ անկախ որոշ հարցերի շուրջ մեր, հնարավոր է, տարբեր մոտեցումներից՝ ինստիտուցիոնալ զարգացումը շատ ավելի կարեւոր նպատակ է»,- ընդգծեց Գրիգորյանը։